top of page

Միջազգային որակավորումներ

Որակավորումների մասին

Cambridge English Teaching Qualification-ները որակավորումներ են, որոնք ողջ աշխարհում համարվում են որակի չափանիշ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար: Անկախ նրանից՝ դուք նոր, զարգացող թե փորձառու ուսուցիչ եք, այս որակավորումները կարող են նպաստել ձեր առաջընթացին, բացել նոր դռներ, և տալ ձեզ նոր հնարավորություններ ձեր կարիերայում, ինչպես նաև դրանք կօգնեն ձեզ աշխատել ձեր ուսանողների հետ այնպես, որ նրանք հասնեն իրենց առավելագույնին:

Cambridge English Teaching Qualifications-ի հավաստագրերը ճանաչված են աշխարհի ավելի քան 25,000 համալսարանների, գործատուների և կառավարությունների կողմից: Այս որակավորումները կարող են դռներ բացել դեպի բարձրագույն կրթություն, բարելավել աշխատանքի հնարավորությունները և, քանի որ դրանք համաշխարհային ճանաչում ունեն, կարող են մեծացնել ձեր ընտրությունը դասավանդման կամ աշխատանքի համար:

Որակավորումներ
Ուսուցիչների համար
Սկսնակ և փորձառու
TKT Module 1

Լեզվի ուսուցում և դասավանդում

TKT Module 2

Դասի պլանավորում և ռեսուրսների օգտագործում

TKT Module 3

Ուսուցման և դասավանդման գործընթացի կառավարում

TKT YL

Երեխաներին դասավանդող ուսուցիչների համար

TKT CLIL

Բովանդակություն և լեզվի ինտեգրված ուսուցում

DELTA Module 1

Դասավանդման լեզվի, մեթոդաբանության և ռեսուրսների հասկացություն

bottom of page