top of page

Միջազգային դասընթաց

CELTA

դասավանդման որակավորումների ոսկե ստանդարտ

CELTA-ն Cambridge-ի կողմից ստեղծված ամենահեղինակավոր միջազգային որակավորումն է, ինչպես նաև ամենից հաճախ պահանջվողը գործատուների կողմից՝ անգլերենի ուսուցիչների համար: Այն համարվում է դասավանդման որակավորումների ոսկե ստանդարտ։

Untitled design (23).png
Դասընթացի մասին

CELTA-ն Cambridge-ի կողմից ստեղծված ամենահեղինակավոր միջազգային որակավորումն է, ինչպես նաև ամենից հաճախ պահանջվողը գործատուների կողմից՝ անգլերենի ուսուցիչների համար: Այն համարվում է դասավանդման որակավորումների ոսկե ստանդարտ։

Այն հիմնված է գործնական գիտելիքների զարգացման վրա, որը ներառում է նաև պրակտիկա իրական ուսանողների խմբերի հետ։ Դասավանդման փորձը ռեալ ուսանողների հետ մասնակիցներին տալիս է լրացուցիչ վստահություն աշխատանքի մեջ, և հնարավորություն ունենալու ուսանողների հետ աշխատելու բոլոր հմտությունները դասընթացի ավարտի։

Անկախ նրանից՝ դուք նոր եք դասաավանդման ոլորտում և փնտրում եք ձեր առաջին աշխատանքը, կամ ուենալով աշխատանքային փորձ, այնուամնայնիվ ցանկանում եք ապացուցել, որ ունեք դասավանդման լավ հմտություններ ըստ միջազգային ստանդարտների, ապա CELTA-ն այն որակավորումն է, որն անհրաժեշտ է ձեզ։

Ինչո՞ւ ընտրել PrimeExams-ը

Անվճար խորհրդատվություն

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն

Օնլայն գրանցում և վճարում

Գրանցումն ու վճարումը կարող եք կատարել օնլայն ցանկացած վայրից

Պրեմիում աջակցություն

Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ ցանկացած հարցում

Մատչելի գերազանցություն

Բարձրորակ դասընթացներ մրցունակ արժեքներով

Լավագույն դասընթացավարներ

Փորձառու, և հավաստագրված դասընթացավարներ

Սերտիֆիկատի առաքում

Պատվիրեք սերտիֆիկատի առաքում Ձեր ցանկացած հասցեով

Անգլերենի դասավանդման ձեր ճանապարհորդությունը սկսվում է այստեղ 🚀

Դասընթացի մանրամասներ
Մանրամասներ

Ամսաթվեր՝

29 հնս, 2026 թ.

-

24 հուլիսի, 2026 թ.

Անցկացման տարբերակ՝

Face-to-face

Դասընթացավարներ

Դասընթացի ընթացքում Ձեզ հետ կաշխատեն հատուկ հրավիրված մասնագետները՝

Lilit Bekaryan

Լիլիթ Բեքարյանը ունի ավելի քան քսանչորս տարվա դասավանդման փորձ՝ աշխատելով տարբեր տարիքային խմբերի հետ՝ դեռահասներից մինչև մեծահասակներ, բազմազան կրթական միջավայրերում։ Իր գործունեության ընթացքում նա ներգրավված է եղել ոչ միայն լսարանային դասավանդման, այլև մասնագիտական զարգացման նախաձեռնությունների և ուսումնական ծրագրերի կատարելագործման աշխատանքներում։


Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են դասավանդման մեթոդաբանությունը, էլեկտրոնային ուսուցումը, մեդիա ուսումնասիրությունները, արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ, ինչպես նաև գնահատման նախագծումն ու կիրառումը։ Լիլիթը ունի Անգլիական բանասիրության դոկտորի գիտական աստիճան և DELTA որակավորում, համադրելով ամուր ակադեմիական գիտելիքները և անգլերեն լեզվի կրթության ոլորտում հարուստ գործնական փորձը։

Nick Baguley

Նիկը փորձառու անգլերենի ուսուցիչ, վերապատրաստող, ակադեմիական ղեկավար և կրթական խորհրդատու է։ 1997 թվականից նա CELTA-ի դասընթացավար է և վերջին երեք տասնամյակներում ղեկավարել է դասընթացներ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Ասիայում։


Բնակվում է Կիպրոսում, պարբերաբար հրապարակումներ է ունենում դասավանդման և վերապատրաստման թեմաներով և հանդիսանում է CELTA-ի համատեղ գլխավոր գնահատող Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում։ Նա ունի Լեզվակրթության մասնագիտական զարգացման մագիստրոսի աստիճան և Կիրառական լեզվաբանության դոկտորի աստիճան։ Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակում են TESOL ոլորտում կարիերայի զարգացումը և նախասերվիս ուսուցիչների բարեկեցությունը։

Արժեքներ
Ստանդարտ արժեք¹
605,000 ֏
Հատուկ արժեք²
550,000 ֏

1 - Վճարեք մաս-մաս, առանց տոկոսների

2 - Վճարեք մինչև 15.04.2026 հատուկ արժեք ստանալու համար


Դասընթացի վճարը չի ներառում հարցազրույցի վճարը - 20,000 ֏

Ու՞մ համար է դասընթացը

✓ սկսնակ ուսուցիչների, ովքեր դեռևս չունեն փորձ

✓ որոշակի փորձ ունեցող ուսուցիչների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները

✓ ուսուցիչների, ովքեր ցանկանում դասավանդել անգլերեն արտերկրում

Նախապայմաններ
  • Անգլերեն լեզվի իմացություն՝ C1 կամ ավելի բարձր մակարդակ ըստ CEFR սանդղակի

  • Տարիք՝ 18 և բարձր

Դասընթացի կառուցվածքը

CELTA կուրսը կարող են անցկացնել միայն Cambridge English-ի կողմից լիազորված կենտրոնները: Կուրսի տևողությունն առնվազն 120 ժամ է և ներառում է՝

  • աջակցություն և խորհրդատվություն դասավանդման գործընթացում

  • աջակցություն և վերահսկողություն  դասապրոցեսի պլանավորման գործում

  • 6 ժամ գնահատվող դասավանդման պրակտիկա յուրաքանչյուր մասնակցի համար, որը վերահսկվում է դասընթացավարների կողմից

  • հետադարձ կապ դասավանդման պրակտիկայի վերաբերյալ

  • դասավանդման պրակտիկայի փոխադարձ դիտարկում

  • 6 ժամ դասալսում՝ անգլերեն լեզվի դասավանդման փորձառու մասնագետների կողմից վարվող դասերին


80 լրացուցիչ ուսումնական ժամ պետք է տրամադրվի դասընթացի նախապատրաստման, գրականության ընթերցանության, հետազոտության, առաջադրանքների կազմման, դասերի պատրաստման և պլանավորման համար:

Դասընթացի թեմաներ

CELTA դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները՝


  • ուսանողներ և ուսուցիչներ, դասավանդման  և ուսումնառության համատեքստ

  • լեզվի վերլուծություն և իմացություն

  • լեզվական հմտություններ՝ կարդալ, գրել, լսել և խոսել

  • դասի պլանավորում և ռեսուրսների կիրառում

  • ուսուցման հմտությունների զարգացում

Ի՞նչ կտա ձեզ այս դասընթացը

✓ CELTA-ն ներառում է առնվազն 120 ժամ պրկտիկ դասընթաց

✓ թեմաներն ընդգրկում են դասավանդման բոլոր գործնական հմտությունները  և դրանց հիմքում ընկած տեսությունների ուսումնասիրությունը

✓ կստանաք իրական դասավանդման փորձ աշխատելով իրական ուսանողների հետ

✓ կստանաք հետադարձ գնահատական և խորհուրդներ դասավանդման վերաբերյալ  փորձառու թրեյներիների կողմից

✓ կստանք ռեալ գնահատական ձեր դասավանդման հմտությունների և գրավոր առաջադրանքների հիման վրա

Արդյունքներ

Ե՞րբ են հայտնի դառնում CELTA դասընթացի արդյունքները

Արդյունքները հրապարակվում են դասընթացի ավարտին:


Ե՞րբ կստանաք CELTA հավաստագիրը

Մենք ստանում ենք Ձեր հավաստագիրը արդյունքների հրապարակումից ևս 8 շաբաթ հետո, և անմիջապես տեղեկացնում Ձեզ:


CELTA դասընթացի համար նախատեսված գնահատման սանդղակը

Արդյունքները կարող են լինել՝

  • Pass with Distinction

  • Pass with Merit

  • Pass

  • Fail

Դիմի՛ր հիմա

Կատարի՛ր ներդրում անգլերենի դասավանդման ձեր կարիերայում

Դիմի՛ր հիմա

Կատարի՛ր ներդրում անգլերենի դասավանդման ձեր կարիերայում
bottom of page