Միջազգային քննություններ
Ինչո՞ւ հանձնել
նախապատրաստվելու ընթացքում զարգանում են ամենօրյա հաղորդակցման համար անհրաժեշտ հմտությունները
սերտիֆիկատը դիտարկվում է որպես առավելություն աշխատանքի դիմելիս
սերտիֆիկատը ընդունվում է աշխարհի բո ւհերի մեծամասնության կողմից
սերտիֆիկատը տրվում է անժամկետ
Ի՞նչ կտա ձեզ
✓ կկարողանաք կարդալ անգլերեն պարզ գրքեր և հոդվածներ
✓ կկարողանաք գրել նամակներ առօրյա թեմաներով
✓ կկարողանաք հասկանալ պարզ տեղեկատվություն
✓ կկարողանաք արտահայտել կարծիքներ և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքի դեպքում
Կառուցվածք
B1 Preliminary for Schools քննությունը բաղկացած է 4 անգլերենի լեզվական հմտությունները ստուգող քննաթերթիկներից`
Reading
45
րոպե
Writing
45
րոպե
Listening
30
րոպե
Speaking
10-12
րոպե
Արդյունքներ
Ե՞րբ են հայտնի դառնում B1 Preliminary for Schools քննության արդյունքները
Արդյունքների փաստաթուղթը ուղարկվում է օնլայն տարբերակով, թղթային քննության դեպքում մոտավորապես 4 շաբաթվա ընթացքում, իսկ համակարգչային քննության դեպքում մոտավորապես 5-10 օրվա ընթացքում:
Ե՞րբ կստանաք B1 Preliminary for Schools սերտիֆիկատը
Մենք ստանում ենք Ձեր սերտիֆիկատը արդյունքների հրապարակումից ևս 2 շաբաթ հետո, և անմիջապես տեղեկացնում Ձեզ:
B1 Preliminary for Schools քննության համար նախատեսված գնահատման սանդղակը
Յուրաքանչյուր քննաթերթիկից (Reading, Writing, Listening, Speaking) դուք կստանաք առանձին միավորներ, որն ավելի պարզ կդարձնի ձեր արդյունքները յուրաքանչյուր մասի համար: Այս 4 գնահատականների միջինով կորոշվի վերջնական արդյունքը:
B1 Preliminary for Schools քննության համար կիրառվում է հետևյալ սանդղակը՝
160-170 միավոր | Grade A | CEFR: B2
153-159 միավոր | Grade B | CEFR: B1
140-152 միավոր | Grade C | CEFR: B1
120-139 միավոր | Level A2 | CEFR: A2
Հասանելի ամսաթվեր
Ընտրե՛ք ամսաթիվը երբ ցանկանում եք հանձնել քննությունը՝
Digital
0
տեղ
61,900 ֏
12 հլս, 2025 թ.
14:00
Digital
5
տեղ
61,900 ֏
11 հոկ, 2025 թ.
14:00
Digital
4
տեղ
61,900 ֏
1 նոյ, 2025 թ.
10:00