Միջազգային քննություններ
A2 Key for Schools
Այս քննությունը ապացուցում է դպրոցականի պարզ իրավիճակներում անգլերենով հաղորդակցվելու կարողությունը
Դեռահասների համար
Մակարդակ՝
A2
Մասեր՝
3
Տևողություն՝
120
րոպե
Նկարագիր
A2 Key for Schools քննության սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ աշակերտները կարող են առօրյա իրավիճակներում անգլերենով հաղորդակցվել: Այն երեխաների համար նախատեսված քննությունների տրամաբանական շարունակությունն է և ավելի մեծ տարիքի անձանց համար անգլերենի տարրական գիտելիքները ապացուցելու լավագույն տարբերակն է:
Ինչո՞ւ հանձնել
կօգնի ձեզ էլ ավելի կատարելագործել լեզուն
թույլ կտա ձեզ տեսնել իրական արդյունքը և գնահատել ուժեղ և թույլ կողմերը
հաջորդ քննություններին նախապատրաստվելը կդառնա ավելի արդյունավետ և հեշտ
սերտիֆիկատը ճանաչված է բազմաթիվ միջազգային ընկերությունների կողմից
սերտիֆիկատը տրվում է անժամկետ
Ի՞նչ կտա ձեզ
✓ կկարողանաք հասկանալ ու օգտագործել տարրական բառեր ու արտահայտություններ
✓ կկարողանաք հասկանալ գրավոր պարզ անգլերեն
✓ կկարողանաք ներկայացնել ձեզ ու պատասխանել ձեզ վերաբերող հարցերին
✓ կկարողանաք տարրական մակարդակում հաղորդակցվել լեզվակիրների հետ
Կառուցվածք
A2 Key for Schools քննությունը բաղկացած է 3 անգլերենի լեզվական հմտությունները ստուգող քննաթերթիկներից`
Reading & Writing
60
րոպե
Listening
30
րոպե
Speaking
8-10
րոպե
Արդյունքներ
Ե՞րբ են հայտնի դառնում A2 Key for Schools քննության արդյունքները
Արդյունքների փաստաթուղթը ուղարկվում է օնլայն տարբերակով, թղթային քննության դեպքում մոտավորապես 4 շաբաթվա ընթացքում, իսկ համակարգչային քննության դեպքում մոտավորապես 5-10 օրվա ընթացքում:
Ե՞րբ կստանաք A2 Key for Schools սերտիֆիկատը
Մենք ստանում ենք Ձեր սերտիֆիկատը արդյունքների հրապարակումից ևս 2 շաբաթ հետո, և անմիջապես տեղեկացնում Ձեզ:
A2 Key for Schools քննության համար նախատեսված գնահատման սանդղակը
Յուրաքանչյուր քննաթերթիկից (Reading & Writing, Listening, Speaking) դուք կստանաք առանձին միավորներ, որն ավելի պարզ կդարձնի ձեր արդյունքները յուրաքանչյուր մասի համար: Այս 3 գնահատականների միջինով կորոշվի վերջնական արդյունքը:
A2 Key for Schools քննության համար կիրառվում է հետևյալ սանդղակը՝
140-150 միավոր | Grade A | CEFR: B1
133-139 միավոր | Grade B | CEFR: A2
120-132 միավոր | Grade C | CEFR: A2
100-119 միավոր | Level A1 | CEFR: A1